Перспективи “Східного партнерства” – український погляд на вірменські перспективи

Сергій Герасимчук – коментар для вірменського телебачення

Кілька слів про український погляд на перспективи Східного партнерства, а також зміни у зовнішньополітичному курсі Вірменії та наслідки для регіону, до яких призведуть ці зміни (вірменською мовою).

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերհիյ Գերասիմչուկը:

-Պարոն Գերասիմչուկ, Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ողջ ընթացքում Հայաստանն Ուկրաինային ուղենշային երկիր էր համարում իր համար, սակայն Հայաստանը չգնաց Ուկրաինայի ճանապարհով, Հայաստանի Հանրապետության նախագահը նախընտրեց չգնալ Ռուսաստանի հետ դիմակայության ուղիով: Նույնիսկ Ուկրաինան, որն իր ռեսուրսներով անհամեմատելի է Արևելյան գործընկերության ցանկացած երկրի հետ, չկարողացավ հաղթահարել ռուսական ճնշումները, Հայաստանն այլ ելք ունե՞ր, ըստ Ձեզ:

-Հայաստանն իսկապես շատ լավ հեռանկարներ կունենար Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո: Չէ՞ որ Հայաստանը երկար տարիներ «Արևելյան գործընկերության» առաջամարտիկն էր, որովհետև կարողացել էր իրականացնել պահանջվող բոլոր բարեփոխումները շատ ավելի արդյունավետ ու արագ, քան մեր երկիրը: Զարգացման վեկտորը փոխելու Հայաստանի որոշման մասին դատելը դժվար է, քանի որ Ուկրաինան իսկապես դժվար է համեմատել Հայաստանի հետ, քանի որ Ուկրաինան շատ ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը, Ուկրաինան այնպիսի երկիր է, որն անմիջական սահման ունի ԵՄ-ի հետ, իսկ Հայաստանը չունի դա, ինչը շատ կարևոր հանգամանք է:

Ելնելով Հայաստանի անվտանգության խնդիրներից՝ իհարկե, ինչ-որ առումով հնարավոր է հիմնավորել Մաքսային միությանը միանալու որոշումը: Այդ հիմնավորումը հետևյալն է. խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից, որը, ըստ էության, համարվում է, որ Հայաստանի պաշտպանն է: Մյուս կողմից՝ որքանո՞վ է արդար պնդումը, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եթե Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին:

Մեծ հարցականի տակ է նաև այն հարցը, թե որքանով է Հայաստանի որոշումն անկախ եղել: Ակնհայտ է, որ նման որոշումները չեն կայացվում կարճ զրույցից կամ հեռախոսազանգից հետո: Եթե կա ինչ-որ տեսական հիմնավորում, ապա դրա մասին խոսում են:

Եթե խոսենք միջազգային հարաբերություների տեսության տեսանկյունից, ապա, այո, Հայաստանն իր համար ուժեղ դաշնակից է ընտրել, որը կարող է նրան աջակցել: Իսկ եթե խոսենք իրատեսորեն, ապա ինձ համար մեծ հարցական է այն, թե ինչ կշահի Հայաստանն այդ գործընկերությունից: Ըստ էության, կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Դուք կարող եք հանգիստ լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր գործընկերների հետ երկու տեսակի հարաբերություններ է ունենում՝ կա՛մ թշնամիներ, կա՛մ վասալներ: Եթե Դուք վասալությունն եք ընտրում, ապա դա ձեր ընտրությունն է, եթե Դուք չեք կարող դառնալ Ռուսաստանի թշնամին, դա նույնպես հասկանալի է, բայց ըստ էության, նման ենթատեքստում Հայաստանի հեռանկարներն ավելի քիչ գրավիչ են, քան եթե Դուք աշխատեիք ԵՄ-ի հետ, որը չէր պատրաստվում ստրկացնել Հայաստանին:

-Այսինքն՝ Ուկրաինան չէր կարող դառնալ, օրինակ, Հայաստանի համար, այդ դեպքում ինչպե՞ս Հայաստանը կարող է ազատագրվել Ձեր նշած ստրկացումից ու վասալացումից:

-Ուկրաինայի օրինակով կարող եմ ասել, որ երկրում ամենակարևոր դերակատարը քաղաքացիական հասարակությունն է, և հաճելի է տեսնել, որ Հայաստանում այն կա՝ ի տարբերություն, օրինակ, Բելառուսի: Մարդկանց միջև հաղորդակցությունը կարևոր դեր է խաղում, և ես կարծում եմ, որ այն կպահպանվի՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Հայաստանը:

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, ապա այստեղ, կարծում եմ, ամեն ինչ ավելի բարդ կլինի: Հայաստանը սահմանափակված կլինի ԵՄ-ի հետ տնտեսությունը զարգացնելու հարցում, որը կբերի տնտեսական խնդիրներ: Ըստ էության, Ղազախստանն ու Բելառուսը, որոնք նույնպես միացել են Մաքսային միությանը, նույնպես գոհ չեն այն փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել իրենց երկրներում: Խոսքը աշխարհաքաղաքական, այլ ոչ թե տնտեսական նախագծի մասին է:

Ռուսաստանն իր հերթին մտածում է աշխարհաքաղաքական կատեգորիաներով: Ռուսաստանցիները պատրաստ են իրենց երկրին տնտեսական վնասներ հասցնել, որն արդեն ունեն, հանուն նրա, որ պահեն իրենց աշխարհաքաղաքական նախագիծը: Ի՞նչն է ավելի հետաքրքիր Հայաստանի համար՝ մնալ Ռուսաստանի երկրաքաղաքական նախագծո՞ւմ, թե՞ աշխատել ԵՄ-ի հետ ու զարգանալ ինքնուրույն: Ինձ թվում է՝ ԵՄ-ն ավելի գրավիչ տարբերակ է, որովհետև այն թույլ է տալիս Ձեզ լինել անվտանգության ու ծաղկման գոտու մի մասնիկ: Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է քաոսը կառավարելու և տնտեսական անկման գոտի: ՌԴ-ն իր բնակչությանը ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնք ավելի վատ են ապրում, քան իրենք:

«Ուրախացեք, որ մենք Ձեզ տանում ենք դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով մեր նավթի ու գազի վրա: Նայեք հայերին, ղազախներին, բելառուսներին. նրանք ավելի վատ վիճակում են, այդ պատճառով Դուք ձեզ ավելի լավ պետք է զգաք»,- սա է հասկացնում Ռուսաստանն իր բնակչությանը:

-Համաձա՞յն եք հնչող այն կարծիքների հետ, որ Եվրոպական միությունը հաշվի չէր առել այն բոլոր առանձնահատուկ խնդիրները, որոնք ունեն Արևելյան գործընկերության երկրները, հաշվի չէր առել հետխորհրդային տարածքում ձևավորված հարաբերությունների կարգը, որն էլ հանգեցրեց ուկրաինական ճգնաժամին: Ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Եվրոպայի նոր գործընկերությունը:

-Հնարավոր է՝ շատերն ինձ հետ չհամաձայնեն, բայց Արևելյան գործընկերության ապագան շատ մշուշոտ է: Այդ նախագիծն ի սկզբանե շատ արհեստական էր: Մոլդովան բացի նրանից, բելառուսական սանտեխնիկայի խոշորագույն ներկրող է, ոչ մի այլ առնչություն չունի Բելառուսի հետ: Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո պատերազմում են իրար հետ, Ուկրաինան չափազանց մեծ խաղացող է, որպեսզի նրան նույն շարքում դասեն այս երկրների հետ, չէ՞ որ 45 մլն բնակչությունը ավելի շատ է, քան այդ մյուս երկրների բնակչությունները միասին վերցրած: Ամենայն հավանականությամբ, Արևելյան գործընկերությունը կձևավորվի առանձին երկրների համար առանձին ծրագրերի ձևաչափով, որը կլինի ճիշտ:

ԵՄ-ն չկարողացավ Արևելյան գործընկերությունը կառուցել այնպես, ինչպես դա մտածել էր: Ես կարծում եմ, որ պատճառները մի քանիսն են: Առաջինը՝ ԵՄ-ն ուշադրություն չէր դարձրել այս երկրների ընդհանուր ինքնությանը: Այստեղ մեծ ուշադրություն չի հատկացվել ընդհանուր նույնության կառուցմանը, մենք շատ քիչ գիտենք միմյանց մասին: Մի երկրի վերաբերյալ տեղեկությունները մենք շատ հաճախ տարածում ենք Արևելյան գործընկերության մյուս երկրների վրա: Ուկրաինայում ես աշխատում են սառեցված հակամարտությունների հետ, բայց իմ գլխավոր հետաքրքրությունը Մերձդնեստրյան հակամարտությունն է, որը գտնվում է Ուկրաինայի սահմանին: Ես կարող եմ համեմատել Մերձդնեստրյան հակամարտությունը Ղարաբաղյան հակամարտության հետ, բայց դա կեղծ կլինի, որովհետև այստեղ լրիվ այլ իրավիճակ է: Այդ պատճառով միմյանց չճանաչելը, ընդհանուր նույնության բացակայությունը մեծ բացթողում է, որը վնասում է Արևելյան գործընկերությանը:

Մյուս խնդիրն այն է, որ հենց ԵՄ-ն սխալ քաղաքականություն վարեց Ռուսաստանի հետ: Եթե պատկերավոր ասենք, ապա ԵՄ-ն Ռուսաստանին շախմատի խաղ առաջարկեց, բայց Ռուսաստանը խաղացողներինուղարկեց ուր որ պետք է, հենց այդ պատճառով էլ այս ամբողջ տեսական կոնցեպցիան բախվեց Ռուսաստանի կողմից կոշտ ուժի կիրառման հետ:

Երրորդ խնդիրն այն է, որ ԵՄ-ն վարում է «Մենք պետք է ներգրավենք ՌԴ-ին» քաղաքականություն, դրա հետ մեկտեղ ԵՄ-ն հաճախ աչք է փակում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ներգրավման մեջ, ՌԴ-ն հետաքրքված էր նոր տեխնոլոգիաների, ֆինանսավորման ստացման հարցում, որպեսզի ուժեղանա ու շարունակի սեփական խաղը: Դա չնկատեցին ԵՄ-ում, որի զոհերը դարձան մեր երկրները:

-Պարոն Գերասիմչուկ, ԵՄ-ն չպե՞տք է արդյոք աջակցի Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալու ճանապարհին: Սխալ չէ՞ր արդյոք այս հարցը ևս անտեսելը:

-Խնդիրներ կան նաև ԵՄ-ում: ԵՄ-ն մինչ օրս չունի որոշումների կայացման միասնական կենտրոն: Կան երկրներ,- դրանք առաջին հերթին Վարշավյան պայմանագրում առկա երկրներն են,- որոնք շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում Ռուսաստան, որոնք ընդհանուր առմամբ դեմ չէին լինի օգնել Հայաստանին: Կան երկրներ, որոնց համար ՌԴ-ն ու բիզնեսը ավելի շատ բան են նշանակում, քան բոլոր գաղափարական ու արժեքային հարցերը: Կան երկրներ, որոնք ոչինչ չգիտեն մեր մասին: Այդ պատճառով մենք պետք է մի կողմից հույս դնենք մեր բնական դաշնակիցների վրա՝ Բալթյան երկրներ, Լեհաստան, Ռումինիա, ինչ-որ առմամբ Վարշավյան քառյակի երկրներ: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ ԵՄ-ն տնտեսական ճգնաժամի մեջ էր վերջին տարիներին, իսկ հիմա դրան գումարվել է ԵՄ-ի ինքնության ճգնաժամը, և հասկանալի է, որ հնարավոր է աջակցություն ստանալու հարցում հույսը դնել միայն երկկողմանի մակարդակով, իսկ ԵՄ-ից օգնություն ստանալու վրա հույս դնել պետք չէ, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են համաձայնության սկզբունքով:

Կարճաժամկետ հեռանկարում նման համաձայնություն Հայաստանի վերաբերյալ չի լինի, որովհետև այն արդեն չկա Ուկրաինայի նկատմամբ: Որոշումները կայացվում են մեծ դժվարությամբ

Կարճաժամկետ հեռանկարում նման համաձայնություն Հայաստանի վերաբերյալ չի լինի, որովհետև այն արդեն չկա Ուկրաինայի նկատմամբ: Որոշումները կայացվում են մեծ դժվարությամբ:

Дивитися більше

Коментарі та пінги закриті.

Коментарі закриті.